Ազգային ժողովի դիմաց, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական աձեռնմխելիությունից զրկելու հարցը, հավաքվել են քաղաքացիներ, ինչպես նաև ոստկանական ուժեր։ Արդեն կան բերման ենթարկվածներ։

Ոստիկանները պարբերաբար հայտարարում են, որ երկրում արտակարգ դրություն է, որի պայմաններում հավաքներն արգելված են, պետք է հեռանան հավաքի վայրից, ոստիկանների օրինական պահանջը չկատարելու դեպքում քաղաքացիները պատասխանատվության կենթարկվեն։

Տարածքում կան նաև ջրցան մեքենաներ։

Բերման է ենթարկված 70-ից ավել մարդ։

Նշենք, որ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որտեղ քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդմանը համաձայնություն տալու մասին հարցը։