«Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող բեռնատարները, Աբովյանի ավտոբուսները Երևանում փակել են մի շարք փողոցներ։

Ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում է, որ որոշ փողոցներ փակված են մի քանի մեքենաներով։

Օգտատերերից Դավիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ավանում «Մուլտի Գրուպ»-ի մեքենաները «տոտալ փակել են» ճանապարհը։ Նա մտահոգություն է հայտնել, թե ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար, ինչի պատճառով կյանքեր կարող են վտանգվել։

Օգտատերերից Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ փակ է դեպի Սևան տանող ճանապարհը՝ Աճառյան փողոցը։

Լրագրող Արման Սուլեյմանյանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ փակ է «Հաղթանակ» կամրջից դեպի Մաշտոցի պողոտա տանող հատվածը։