Սկսվել է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը։

Քվեարկությունն անցկացվելու է ժամը 15։00-ից 16։00-ն։ ԱԺ նիստը կվերսկսվի 16։30-ին։