Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով`Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- ասվում է որոշման մեջ:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի հետ կան որոշակի պայմանավորվածություններ հետագա գործունեության առումով, նա կներգրավվի տնտեսական քաղաքականության մշակման գործում։