Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Այս մասին գրում է BBC-ն։

Նա տեղափոխվել է Կիևի հիվանդանոցներից մեկը։

Նախորդ շաբաթ Ուկրաինայի առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի ՊՇՌ թեստը դրական արդյունք էր ցույց տվել, սակայն հիվանդությունն անախտանիշ էր անցնում։

Զելենսկին և երեխաները չեն վարակվել՝ կրկնակի թեստերը ևս բացասական են եղել։