ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու համար՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Դատախազը հայտնել է, որ 2017թ-ի ընտրություններից առաջ թեկնածուների օգտին քվեարկելու համար ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ՝ ընդգրկելով ԲՀԿ տարածքային, կենտրոնական մարմինների անդամներին, այլ անձանց։

Նա նշել է, որ միջնորդության մեջ ներկայացված են ապացույցներ, որոնք հիմք են տալիս կասկածի հիմնավորման համար։

«Խուզարկության առգրավման արդյունքները, համապատասխան անձանց ցուցմունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու համար»,- նշել է գլխավոր դատախազը` հավելելով, որ ազատության մեջ մնալով Ծառուկյանը կարող է խոչընդոտել գործի ընթացին։

Քվեարկությունը կանցկացվի 17։05-ից 17։50-ի ընթացքում։ Այն կտևի 40 րոպե, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները չեն մասնակցի քվեարկությանը։

ԱԺ-ն հունիսի 16-ին կողմ է քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։