Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Նոր վարակակիրները Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը:

Այս պահին մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է: