Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները:

«Չնայած մեծ բացարձակ թվերին, վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը», - ասվում է գրառման մեջ:

Թորոսյանը կցել է գրաֆիկը, որից երևում է իրական պատկերի ու կանխատեսումների տարբերությունը։

Նախարարը շեշտել է, որ իրավիճակը, սակայն, մնում է շատ լարված և բոլորը պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրեն այն բարելավելու համար:

Թորոսյանը կրկին հորդորել է ամենուր բժշկական դիմակ կրել, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն։