Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից, գրում է ՊանԱրմենիան-ը։

ԱԱԾ-ից չեն մանրամասնել, սակայն, թե ի՞նչ գործի շրջանակում է ձերբակալվել Մանուկյանը։

Հիշեցնենք, որ նա 2003-2007թթ-ին եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իսկ 2012թ-ին՝ «Բարգավաճ Հայաստանի»։