Փաշինյան. «Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք:
«Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել:
Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցներն այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը:
Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում