Բարձրագույն դատական խորհրդում սկսվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ ընկերական հարաբերություններ ունի Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի հետ, ԲԴԽ-ն որոշել է մերժել Մակյանի միջնորդությունը:

Ինքնաբացարկ հայտնած ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ևս մերժվել է, նա նույնպես կմասնակցի նիստին:

Դատավոր Ազարյանին աջակցելու համար ԲԴԽ են եկել մի քանի դատավորներ ու փաստաբաններ։

Դատական նիստին մասնակցում է նաև Արդարադստության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացել է նաև դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ իր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ: