ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշել է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` Քոչարյանի խափանման միջոցին առնչվող որոշումը։

Հիշեցնենք, որ առաջին անգամ Քոչարյանը կալանավորվել է 2018թ-ի ամռանը, ՀՀ-ում իշխանափոխությունից հետո, ավելի ուշ ազատվել է կալանքից, հետո կրկին կալանավորվել, կրկին ազատ արձակվել և կրկին կալանավորվել արդեն 2019-ի հունիսին: