ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երկրում վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային արձագանքին, հայտարարել է․

«30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի, ընտրակաշառքի, ընտրակեղծիքի դեմ, իսկ հիմա, երբ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանը ճնշում եք, հայտարարել է

Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Տուսկը Հայաստանը տեսնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աչքերով, իսկ նրա հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված։