ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամի հերթական նախաձեռնության մեկնարկի մասին․

«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մարդիկ առանց պլաստիկի» իրազեկվածության բարձրացման արշավը:

«Մարդիկ առանց պլաստիկի» արշավի նպատակն է նպաստել Հայաստանում պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում»: