«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ ողջունել է Փաշինյանի հակահամաճարակային կանոնների իրազեկման ակցիան և հորդորել բոլորին միանալ․

«Ողջունելով Նիկոլ Փաշինյանի՝ հակահամաճարակային կանոնների իրազեկման ակցիան, ուզում եմ մի հռետորական հարց տալ ԱԺ պատգամավորների ու Երևանի ավագանու անդամների մեծ մասին.

Երբ ես, Ստյոպա Սաֆարյանը և այլոք ձեզ խնդրում էինք, որ միանաք մեր ակցիաներին կամ ինքնուրույն նման ակցիա անեք, դուք միշտ ավելի կարևոր գործեր էիք ունենում և ասում էիք, որ դա ձեր գործը չէ, դուք (ընտրեք տարբերակը).

1. Նիկոլ Փաշինյանից ավելի զբաղված էիք;
2. Նիկոլ Փաշինյանից շատ ավելի վատ եք հասկանում, թե ե՞րբ ի՞նչն է առավել առաջնային;
3. Ինչ-որ այլ պատճառով չէիք անում այն, ինչ անում էինք մենք, իսկ այսօր նաև Փաշինյանը:

Հ.Գ. Բնականաբար, ողջունում եմ բոլոր այն պատգամավորներին, ավագանու անդամներին և այլ քաղաքացիներին, որոնք մեզ հետ կամ առանձին մասնակցություն ունեցան հակահամաճարակային իրազեկման ակցիաներում: Ձեր պահվածքն է օրինակելի քաղաքացու պահվածքը»: