Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից հունիսի 19-ին Հայաստան է ուղևորվել մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ Այդ մասին ասվում է Լեհաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին» ուղղված Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են 20,000 բժշկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ։

Օդանավակայանում ուղեբեռի ճանապարհմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկին, բարձրաստիճան դիվանագետներ, «Համերաշխություն» հիմնադրամի ներկայացուցիչներ։