2020թ-ի միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ից։ Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը։

Քննությունները կմեկնարկեն Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4-ին դիմորդները կհանձնեն Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա առարկաների քննությունները, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ ընդունելության քննությունները 2020թ-ին անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն՝ 45-ն են: Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ: