ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել, որով մինչև 2020թ-ի ավարտը դադարեցվում է մի շարք մուտքի արտոնագրերի տրամադրումը։ Խոսքը H1-B, H-4 և H-2B, L տեսակի աշխատանքային վիզաների և գրին քարտի մասին է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Որոշման մեջ հատկապես նշվում է, որ ԱՄՆ նախագահը դիմում է այդ միջոցին, որպեսզի ամերիկացի բանվորներն առաջինը կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից վերականգնվելու հնարավորություն ստանան։

Սահմանափակման տևողությունը դեկտեմբերի 31-ից հետո կարող է կրկին երկարացվել։