Հունիսի 23-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 7425 նոր դեպք է գրանցվել, հայտնում է օպերատիվ շտաբը։ Վարակվածների 32,7%-ի մոտ ախտանիշեր չեն եղել։

Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 599,705-ի։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն։

Մահվան ելքով 8359 դեպք է գրանցվել՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 153-ով:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ նոր գրանցվող դեպքերը չեն հասնում 8000-ի։