Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհն ասֆալտապատվել է․

«Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը: Արծվանիստցիների շնորհակալական նամակը վերջերս հնչեց ԱԺ-ում:
Գյուղի 22-րդ միջհամայնքային փողոցը գլխավոր ճանապարհին կապող հիմնական փողոցն է, որով անցնում է տրանսպորտային միջոցների 80 տոկոսը։

Այս տարի Արծվանիստում սուբվենցիոն ծրագրով կառուցվելու է նաև նոր ջրատար, որն ապահովելու է շուրջ 3000 շահառուի անխափան ջրամատակարարումը»: