Այսօր սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
Հանրապետության տարածքում հունիսի 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 24-26-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում