«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չգիտեմ՝ էս պահին Նիկոլ Փաշինյանին արտաքին քաղաքականության ու մասնավորապես, Արցախի հարցում ով ա խորհուրդներ տալիս, բայց ակնհայտորեն մասնագիտական առումով, որակապես նա/նրանք գերազանցում ա/են տնտեսական, առողջապահական, կրթական ու բազում այլ ոլորտներոմ խորհրդատուներին։

Նշեմ նաև, որ չնայած տարածված մտայնությանը, թե մեր դիրքերը թուլացել են, իմ անձնական կարծիքն ա, որ գոնե Արցախի հարցում մենք ավելի ամուր դիրքերում ենք, քան առաջ էինք։ Միայն թե պետք չի մոռանալ նաև Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։ Երկրի՝ որպես միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արտահանողի, դերի մասին հաճախ չի խոսվում մեր ամենատարբեր մակարդակի քաղաքական շրջանակներում։ Մինչդեռ սրա գիտակցումը նոր հնարավորություններ ա բացում աշխարհաքաղաքական վերլուծությունների ու պրակտիկ քաղաքականության հարցերում։ Մեզ մոտ նախկինում կարծես կոդ դարձած լիներ, որ մենք ոչինչ չենք կարող որոշել ու մեզնից ոչինչ կախված չէ։ Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ 4-րդ նիստում, ըստ իս, կարևոր ուղերձներ հնչեցին, որոնք թույլ են տալիս լավատես լինել գոնե էդ մի ոլորտի հետ կապված հարցերում»։