Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։

Հավանաբար՝ ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ՝ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում՝ ձեզ հարազատ անձանց»,- գրել է նա: