Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս փոփոխությունը միտված է արտակարգ դրության պայմաններում ընդունելության քննությունների` որոշակի բացառություններով անցկացմանը:

Ըստ փոփոխության` բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է կառավարությունը:

Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է` բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև նոր ցանկի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:

Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ: