Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստում անդրադառանալով կորոնավիրուսի տարածման տեմպերին, ասել է, որ Երևանը, կարծես, դարձել է մեծ օջախ, թեև վերջին շրջանում մեծ բռնկումներ չկան:

«Կարելի է ասել, որ վարակն ամենուր է և միայն կանոնները պահելով պետք է պաշտպանվենք դրանից», - ասել է նա՝ հավելելով, որ երիտասարդների շրջանում տարածվածությունը շատ չի աճում, իսկ որքան տարիքը մեծ է, այնքան տարածման տեմպն աճում է։

Հարցին, թե նախկինում ասվում է, որ, հնարավոր է, վարակակիրների թիվը հասնի 60-100,000-ի՝ Թորոսյանն ասել է, որ նրանք 100,000-ից քիչ են, իսկ ակտիվ վարակակիրների թիվը դժվար է հաշվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ կորոնավիրուսի տարածման առաջնային օջախները բակերն են՝ բակ, շենք, թաղամաս։ Նա կրկին հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները։