Ռուսաստանում առաջարկում են վերսկսել ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն նամակ է գրել Ռոսպոտրեբնադզոր և ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի աշխատակազմ` առաջարկելով փուլ առ փուլ չեղարկել միջազգային թռիչքների բոլոր սահմանափակումները՝ սկսելով ԱՊՀ երկրներից։ Այդ մասին գրել է «Կոմերսանտ»-ը մի քանի աղբյուրի վրա հղումով։

Ներադկոն առաջարկում է վերսկսել ավիահաղորդակցությունը՝ ղեկավարվելով համաճարակային իրավիճակով երկրներում։ Պաշտոնապես գերատեսչությունում տեղեկությունը չեն մեկնաբանել։

Գոլիկովայի քարտուղարությունից ասել են, որ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը հանձնարարել է ԱԳՆ-ին, Ռոսավիացիային և Ռոսպոտրեբնադզորին ուսումնասիրել ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը։ Հարցը քննարկվում է, ասել են քարտուղարությունում։