Աշխարհում տարածված կորոնավիրուսի համաճարակը և դրանով պայմանավորված կանոններն ու սահմանափակումները բնակչության աչքերում դարձել են դաժան փորձություններ։ Շատերը բողոքում են, որ սահմանափակումները խիստ են և անտանելի, տուգանքները՝ անընդունելի։

Իսկ ի՞նչ գիտենք մենք անցյալում տարածված համաճարակների և դրանցով պայմանավորված կանոնների մասին։ Չէ, որ տարբեր ժամանակներում հակահամաճարակային կանոնների խախտման համար նախատեսված պատիժները տարբեր են եղել։

1919 թվականին Երևանում հակահամաճարակային կանոնները խախտող անձանց սպառնում էր 3000 ռուբլի տուգանք կամ երեք ամսվա բանտարկություն։

Վերոնշյալ որոշումը հրապարակվել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության «Կայծ» պաշտոնաթերթը: