Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանում գործող միջազգային ավիահաղորդակցության արգելքը կերկարացվի մինչև հուլիսի 31-ը։ Այդ մասին հայտնել է երկրի քաղավիացիայի գործակալությունը։

Գործակալությունն արդեն մի քանի անգամ երկարացրել է մարտից գործող սահմանափակումը, վերջին անգամ ժամկետը երկարացվել էր մինչև հունիսի 30-ը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«Միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները կգործեն մինչև հուլիսի 31-ը ներառյալ», - ասվում է հաղորդակցության մեջ։

Համապատասխան տեղեկությունն արդեն փոխանցվել է բոլոր ավիաընկերություններին։