ԱԺ ԲՀԿ խմակցության անդամ Իվետա Տոնոյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին գրում է Armlur.am-ը։

Նա թեստ է հանձնել ու այն դրական է եղել:

Ազգային ժողովում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Վարակվել են ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Գևորգյանը և Ծովինար Վարդանյանը։