Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, դիմելով գույքահարկի բարձրացման դեմ «Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է», ակցիայի մասնակից երևանցիներին, հրավիրել է նրանց Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։

«Սիրով կպատասխանենք ձեր հարցերին, դուք մեր։ Ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։ Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։

Հ.Գ. Ես ինքս չեմ տարանջատում՝ բնիկ կամ ոչ բնիկ. օրենքը բոլորի համար նույնն է։ Հրավերս ուղղված է այն մարդկանց, որոնք իրենց համարում են բնիկ երևանցի և կարծում են, որ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն՝ անդրադառնալով գույքահարկի բարձրացման օրենքին, հորդորել է բնիկ երևանցիներին բարձրաձայնել իրենց իրավունքները, հակառակ դեպքում վաղը ստիպված կլինեն զրկվել բնակարաններից և տներից։ Նրա հորդորին միացել են մի շարք քաղաքական, հասարակական և արվեստի գործիչներ, այդ թվում՝ հայտնի լրագրողներ Մարկ Գրիգորյանը և Արտյոմ Երկանյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երաժիշտներ Վահան Արծրունին և Վազգեն Ասատրայնը, շարքային երևանցիներ։