«Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ աշխատանքային թիմերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նաև անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։