Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարությունները վկայում են, որ պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ հակառակորդի կողմից ռազմական հնարավոր արկածախնդրությունները կասեցնելու և արժանի հակահարված տալու համար:

Հարությունյանը հունիսի 28-ին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավ-արևելյան սահման և տեղում ծանոթացել առաջնագծում իրավիճակին:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքները և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ: