Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը։

«Թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Հիմա պայմանավորվել եմ բժշկական կենտրոնի հետ, գնում եմ հետազոտությունների, հասկանանք՝ ինչ բուժում ենք ստանալու»,- նշել է նա:

Համբարձումյանը նշել է, թե իրեն լավ է զգում, ջերմություն չունի:

«Մի երկու օր ցավեր եմ ունեցել և վերջ: Բալիկիս մոտ էլ ջերմություն կա, բոլորով հանձնել ենք կորոնավիրուսի թեստ, սակայն երեխայիս թեստի պատասխանը դեռ չի եկել, այսօր կիմանանք», - հավելել է նա:

Պատգամավորն ընդգծել է, որ իր շփման շրջանակը մեծ է և հստակ չի կարող ասել, որ վարակվել է խորհրդարանի իր գործընկերներից: