Հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կանցկացվի տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հունիսի 29-ին ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսի ժամանակ։

Դրան մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցեր: