«Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտնել է, որ վաղ առավոտից ինչ-որ մեքենաներ են մուտք գործել իրենց կազմավորած դիրքերից երկրորդում:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ջերմուկցիները նշել են՝ դեմ են, որ «Լիդիան Արմենիայի» կողմից հովանավորվող մեքենա կամ այլ սարքավորումներ մտնեն Ամուլսարի տարածք:

Ջերմուկ եկած Հասարակական կարգի անվտանգության հանցագործության դեմ պայքարի աշխատակիցը նշել է, որ հասկանում է բնակիչների և Ամուլսարի պահապանների խնդիրները, բայց համավարակի և արտակարգ դրության ընթացքում պետք է փոխհամաձայնության գալ: