Ֆրանսիայի դեսպանությունը վերսկսում է վիզայի դիմումների ընդունումը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հունիսի 30-ից աստիճանաբար վերսկսում է վիզաների ծառայության գործունեությունը։
Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար) դիմումները հետևյալ կատեգորիաների համար`
- ուսում,
- հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով,
- հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:
Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որ դիմողը երկար ժամանակով (90 օրից ավելի) հաստատվի Ֆրանսիայում։
Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց` FRANCE-VISAS կայքում:
Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով՝ նախօրոք այն վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն` պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում: