Հեպատիտ C-ի բուժման ազգային ծրագրի շրջանակում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը՝ 500 հոգու համար արդեն Հայաստանում է։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ այն դեռ գարնան սկզբին պետք է մատակարարված լիներ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով ուշացել էր:

«Ծրագրի շրջանակում հերթով բուժվելու են Հեպատիտ C ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը», - գրել է Թորոսյանը։