Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքի բարեկարգված հերթական այգու մասին․

«Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի հարակից այգին նոր շունչ է ստանում։ Իրականացվում են սալիկների և եզրաքարերի փոխարինման, ընդհանուր բարեկարգման աշխատանքներ։ Այգին կկահավորվի նաև նոր նստարաններով»։