ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին գրում է Armlur.am-ը։

«Այո՛, ստացել եմ պատասխանը: Այն եղել է դրական: Ինձ շատ լավ եմ զգում: Անհրաժեշտ բուժօգնություն ստանում եմ: Ընտանիքիս մյուս անդամների թեստի պատասխանը եղել է բացասական»,- ասել է Վանեցյանը։