Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գույքահարկի միավորներից ու ֆինանսական հաշվարկներից ես գլուխ չեմ հանում։ Ինձ համար քաղաքական կողմն է կարևոր։ Իսկ քաղաքական մասով սա հարված է օրվա իշխանություններին։ Խորացող սոցիալական խնդիրների ու տնտեսական ցածր ցուցանիշների պարագայում սա ամենահարմար պահը չէր։ Հինգ ամիս հետո մարդկանց մեծ մասը չի էլ հիշելու Բաբկեն Թունյանին, Ջանջուղազյանին կամ այլ միջին և փոքր տրամաչափի պատգամավորներին։

Ստացվելու է հարված իշխանության ղեկավարին իշխանության ներսից։ Այլ ընկալում չի լինելու»: