«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սահմանադրական դատարանի թնջուկի լուծումը շառաչուն ապտակ է ռևանշիստներին: Այն կարելի է համեմատել 2018թ-ի հոկտեմբերի 2-ի հեղաշրջման փորձը կանխելու հետ:

Իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական կույտերի ներկայացուցիչները խորը դեպրեսիայի մեջ են: Նրանց վայնասունը դադարել է, կատարում են միայն նյարդային անհավասարակշիռ, հուսահատ քայլեր: Այդ են վկայում 26 ստորագրությամբ ՍԴ դիմելու ԲՀԿ-ի, երեք կուսակցությունների կողմից գլխավոր դատախազություն դիմելու քայլերը:

Հասկանում են, որ տանուլ են տվել: Նրանք գիտեն, որ դա հասկացել են նաև իրենց շարքային անդամները, համակիրները, աջակիցները: Իսկ դա իրենց համար ողբերգություն է»: