Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովրդի պահանջը և ձեռք բերված պայմանավորվածությունը կատարված է։ Պահնորդական ընկերության հերթափոխը տեղափոխվեց Վայք։

Հուսանք՝ նոր արկածներ չեն որոնի և այլևս կարիք չի առաջանա համայնքի բնակիչներով այնտեղ գնալու և բան հասկացնելու։

Համայնքը զորավոր է, դե իսկ Ամուլսարն էլ՝ մեր ուժի ու ոգեշնչման ամենագլխավոր նախադրյալը»։