Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դևիդ Քլարկը հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից պանդեմիայի ընթացքում կառավարության գործողությունների և սեփական սխալների պատճառով։

Քլարկն ասել է՝ հասկացել է, որ, շարունակելով պաշտոնավարել, «շեղում է կառավարությանը Covid-19-ի և գլոբալ պանդեմիայի դեմ պայքարից»։

Վարչապետ Ջասինդա Արդերնը ընդունել է նրա հրաժարականը։ Այս մասին գրում է Deutche Welle-ը։

Ապրիլին Քլարկը խոստովանել էր, որ լողափ է գնացել լոքդաունի ժամանակ, որից հետո հրաժարական էր ներկայացրել։

«Նորմալ պայմաններում ես կազատեի առողջապահության նախարարին։ Այն, ինչ նա արել է, սխալ էր և ոչ մի արդարացում չկա։ Սակայն հիմա առաջնայինը հավաքական պայքարն է կորոնավիրուսի դեմ»,-ասել էր այն ժամանակ Արդերնը։

Նա զրկել էր Քլարկին ֆինանսների նախարարի օգնականի դերից և կառավարությունում ավելի ցածր պաշտոնի տեղափոխել։