Սպիտակի բժշկական կենտրոնը հուլիսի 2-ից միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին իր թթվածնով հագեցած 120 մահճակալով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ»,-գրել է նախարարը։