Քանի որ հանգստյան օրերը շատերն են որոշում անցկացնել ընկերների ու հարազատների հետ, այցելել տեսարժան վայրեր, մասնակցել ուխտագնացությունների կամ քաղաքից դուրս կազմակերպել, այսպես ասած՝ պիկնիկներ, ոստիկանությունը որոշել է իր կարգախմբերով խստացված արտակարգ ծառայություն իրականացնել տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։

«Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։

Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։