ԱՄՆ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոթի որոշմամբ՝ թաղամասերում, որտեղ 20 հոգուց ավելի վարակված կա, մարդիկ կպարտավորվեն բաց և փակ տարածքներում դիմակ դնել։ Դիմակը պարտադի չի լինի 10 տարեկանից փոքրերի, դիմակ դնելուն հակացուցված հիվանդություններ ունեցոների, մարզվողների համար, ինչպես նաև սնվելիս կամ խմելիս։ Այս մասին հայտնում է BBC գործակալությունը։

Նահանգապետն ասել է, որ հոսպիտալները գրեթե լցվածն են։

Տեխասում վարակվել է ավելի քան 183,000 մարդ, մահացել՝ 2600-ը։ Վերջին 24 ժամում հայտնաբերվել է ռեկորդային 8000 դեպք, օրական դեպքերի նախկին ռեկորդը գրանցվել էր հունիսի կեսերին՝ 2400 էր։ Դրսում դիմակ կրելը պարտադիր է ևս 20 նահանգում։