Վրաստանում մարզասրահների սեփականատերերը, մարզիչները և այցելուները կառավարությունից պահանջում են վերաբացել մարզասրահները։ Այս մասին հայտնում է OC Media հարթակը։

Հուլիսի 2-ին նրանք բողոքի ցույց են արել Թբիլիսիի կենտրոնում։ Մարզիչներից մեկը բողոքել է, որ 4 ամիս է առանց եկամուտ են մնացել։ Նրա խոսքով՝ իրենց ասել են, թե վիրուսը տարածվում է քրտինքի միջոցով, բայց միաժամանակ տրանսպորտն աշխատում է։

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ բիզնեսը փակ է՝ կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկերի առկայության պատճառով։

Առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների պետական տեսչությունից էլ ասել են, որ հիմա մշակում են ավտանգության պրոտոկոլներ, որոնք թույլ կտան մարզասրահներին և լողավազաններին վերադառնալ աշխատանքի։

Այնուամենայնիվ, հարթակը գրում է, որ պետական մարմինները հրաժարվում են խոսել այս թեմայից և խնդրի լուծումն անորոշ է։