Վրաստանը դեռևս չի բացի ցամաքային սահմանները հարևան երկրների հետ՝ խուսափելու համար կորոնավիրուսի վարակի անվերահսկելի տարածումից։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

«Մենք չենք կարող հապճեպ քայլեր ձեռնարկել և ցամաքային սահմանները բացել։ Վրաստանի քաղաքացիները կարող են հատել ցամաքային սահմանը, բեռնափոխադրումները նույնպես անարգել են իրականացվում։ Մենք առավելագույն հարմարավետություն ենք ստեղծում բեռնափոխադրումներով զբաղվող տեղական և միջազգային ընկերությունների համար»,-ասել է վարչապետը։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն։

Վրաստանը դեռ մարտին փակել է ցամաքային սահմանները և կասեցրել ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։