91 տարեկանում հասակում կյանքից հեռացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն։

Նշվում է, որ մահվան պատճառը եղել է ընկնելուց ստացած վնասվածքները։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը։

Լեգենդար կոմպոզիտոր Մորիկոնեն 2 անգամ «Օսկար» է ստացել՝ կինոմատոգրաֆում ունեցած նշանակալի ավանդի համար և Քվենտին Տարանտինոյի հեղինակած «Անտանելի ութնյակը» (The Hateful Eight) ֆիլմի սաունդթրեքի համար։ Երաժշտություն է գրել մի քանի տասնյակ ֆիլմի համար։