Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են, վարակման նոր դեպքեր չկան։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները: